Խաղողի քիշմիշային սորտերի տնկիների արտադրության արդյունավետությունը բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում

  • Ա. Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Խ. Ս. ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Գ. Յ. ՊՈՂՈՍՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Ս. Ա. ԷԼՈՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
  • Ա. Ս. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ
Keywords: Խաղող – տնկի – հիդրոպոնիկա – սննդալուծույթ – կենսատեխնոլոգիա

Abstract

Ուսումնասիրվել է խաղողի քիշմիշային սորտերի տնկիների արտադրության արդյունավետությունը հիդրոպոնիկայի պայմաններում: Պարզվել է, որ բացօթյա հիդրոպոնիկայի պայմաններում վեգետացիայի ընթացքում, մեկ քառակուսի մետրից կարելի է ստանալ զարգացած արմատային համակարգով խաղողի քիշմիշային սորտի 22-25 հատ տնկիներ, որոնք նորատունկ այգում ապահովում են բարձր կպչողունակություն (96%) և տնկման առաջին իսկ տարում աչքի են ընկնում փարթամ աճով:

Published
2015-05-13