«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ» պարբերականը (ISSN 1829-4200) հրատարակվում է ՃՇՀԱՀ Գիտական Խորհրդի որոշմամբ:  Հիմնադրվել է 1996թ.:  Լույս է տեսնում տարին 4 անգամ:

Պարբերականը համառոտ շարադրվում է Ռուսաստանի Դաշնության ՎՆԻԻՆՏՊԻ «Շինարարություն եվ ճարտարապետություն» ռեֆերատիվ տեղեկատվական գիտատեխնիկական պարբերականում  (ISSN 0233-8440):

ՀՀ ԲՈՀ-ի որոշմամբ  «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական աշխատություններ» պարբերականը ընդգրտվել է  ատենախոսությունների հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերականների ցուցակում:

Պարբերականը ունի Համալսարանի կազմում ներառված մասնագիտություններին համապատասխան հետևյալ գիտական ուղղվածություններ.

  1. Ճարտարապետություն (ԺԸ.00.01).
  2. Տեխնիկական գիտություններ.

Շինարարություն (բոլոր ուղղություններով` Ե.23.01, Ե.23.02, Ե.23.03, Ե.23.04, Ե.23.05, Ե.23.06)

Կիրառական երկրաչափություն և ինժեներական գրաֆիկա (Ե.01.01)

Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա, ավտոմատացում (բոլոր ուղղություններով` Ե.13.01, Ե.13.02, Ե.13.03, Ե.13.04, Ե.13.05)

Տրանսպորտային, լեռնային և շինարարական մեքենաշինություն (բոլոր ուղղություններով` Ե.05.01, Ե.05.02)

Մետալուրգիա և նյութագիտություն (միայն Ե.16.01 մասնագիտությամբ)

Սարքաշինություն, չափագիտություն և ինֆորմացիոն չափիչ սարքեր (միայն Ե.11.01, Ե.11.11, Ե.11.16 մասնագիտություններով)

  1. Գիտություններ Երկրի մասին.

Երկրաբնապահպանություն (ԻԴ.04.01, ԻԴ.04.02)

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ.

Մեխանիկա (միայն Ա.02.01, Ա.02.04, Ա.02.05, Ա.02.06, Ա.02.08 մասնագիտություններով)

Ֆիզիկա (միայն Ա.04.02, Ա.04.05, Ա.04.06 մասնագիտություններով)

  1. Տնտեսագիտություն (միայն Ը.00.02, Ը.00.05, Ը.00.08 մասնագիտություններով).
  2. Արվեստագիտություն (միայն ԺԷ.00.03, ԺԷ.00.04 մասնագիտություններով).
  3. Իրավաբանական գիտություններ (միայն ԺԲ.00.02, ԺԲ.00.03 մասնագիտություններով).
  4. Քաղաքական գիտություններ (միայն ԻԳ.00.03 մասնագիտությամբ):

 

Պարբերականը նախատեսված է ճարտարապետության և շինարարության բնագավառների գիտնականների և մասնագետների համար։