Оценка знаний в системе образования: функциональный анализ

  • Юлиана Мелкумян ԵՊՀ
Keywords: գիտելիքի գնահատում, գնահատականի գործառույթներ, գնահատականի ապագործառույթներ, կրթական դիմադրողականություն

Abstract

Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման գնահատումը կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ է: Կրթության հիմնական նպատակը ոչ միայն գիտելիքի և ավանդույթների փոխանցումն է, այլև մարդու կողմից աշխարհի իմաստավորման ունակության անընդհատ կատարելագործումը: Գնահատականը, որպես կրթական գործընթացի գործիք, պետք է խթանի կատարելագործման այդ ձգտումը՝ գնահատելով անցյալը և ցանկալի ապագա կառուցակցելով: Հարկ է առանձնացնել գնահատականի հետևյալ հիմնական գործառույթները՝ տեղեկացնող, հետադարձ կապի, սխալների ուղղման, մոտիվացնող, ինքնագնահատականի և հավակնությունների ձևավորման, դաստիարակող, մոնիթորինգի, ուսուցման մեթոդների կատարելագործման, խմբային դինամիկայի և շերտավորման: Դրանք փոխկախված են և բոլորն էլ պարունակում են ապագործառութային ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել կրթական դիմադրողականության: Վերջինից խուսափելու համար գնահատականը կրթական համակարգում պետք է օգտագործվի որպես խրախուսանք և ոչ թե պատժամիջոց:

Published
2018-09-01