Габитус доверия и идентичность

  • Татьяна Гужавина
Keywords: ինքնություն, վստահություն, հաբիտուս, հաբիտուսի ձևեր, փոխազդեցության պրակտիկաներ, սոցիալական հարաբերություններ

Abstract

Ինքնության գիտակցությունը՝ որպես սոցիալական միջավայրի ծնունդ, մարդուն հնարավորություն է տալիս ունենալու սեփական գոյության նշանակության ընկալում և դրանով իսկ դառնում համախմբման միջոց՝ մակրո և միկրո մակարդակներում ապահովելով հասարակական համերաշխություն: Ինքնությունը ուսումնասիրող սոցիոլոգիական հանրահայտ հայեցակարգերից է Պիեռ Բուրդյեի կառուցվածքային կոնստրուկտիվիզմը, համաձայն որի ինքնությունը հիմնվում է փոխազդող կողմերի դասակարգման վրա, իսկ վերջինիս նպատակն է բացահայտել դրանք ձևավորող պրակտիկաների հիմքում ընկած նույնական սկզբունքները: Հաբիտուսի հայեցակարգը ապահովում է փոխազդեցության պրակտիկաների հիմնարար սկզբունքները ուսումնասիրելու և բացահայտելու վերլուծական մոդել: Այս դեպքում որպես հաբիտուս են դիտվում վստահությունը և դրանով պայմանավորված ընտանիքի կառուցվածքը և ընկերական ցանցերը, որոնցում վստահության հաբիտուսի ձևավորվածության գնահատումը հնարավոր է միջանձնային վստահության մակարդակի ուսումնասիրությամբ: Ստացված տվյալները փաստում են այս սկզբունքի տարածվածության բարձր մակարդակի մասին: Դա հաստատվում է մի շարք պրակտիկաներով, որոնց թվում են ընկերությունն ու ընկերների հանդեպ վստահությունը, ինչպես նաև կյանքի դժվարին պահերին նրանցից օգնություն խնդրելը:

Published
2018-01-20