Потребительские настроения населения как индикатор социально-экономических перемен

  • Ирина Дементьева
Keywords: սպառողական տրամադրություն, կենսամակարդակ, սոցիալտնտեսական զարգացում, եկամուտ, վստահություն

Abstract

Արդի հասարակության սոցիալ-տնտեսական կյանքի փոխակերպումները անմիջականորեն ամրագրվում են մարդկանց գիտակցության մեջ և դրսևորվում նրանց տրամադրություններում, ընկալումներում, գնահատումներում և որպես հետևանք՝ վարքում: Այսօր գիտությունը կարևորում է սոցիալ-տնտեսական գործընթացների ուսումնասիրություններում այնպիսի գործիքների կիրառությունը, որոնք հաշվի են առնում սուբյեկտիվ պատկերացումները, գնահատումները, մտադրությունները, ակնկալիքները և դրանց ազդեցությունը մակրոտնտեսական երևույթների վրա: Այդպիսի յուրահատուկ գործիքներից է սպառողական տրամադրության ինդեքսը (ՍՏԻ), որը սոցիոլոգիական տեղեկատվության հիման վրա հաշվարկվող բազմաֆունկցիոնալ ցուցիչ է: Հոդվածում դիտարկվում են Վոլոգդայի մարզի բնակիչների սպառողական տրամադրության ինդեքսի միտումները, հետազոտվում ՍՏԻ-ի մասնավոր բաղադրիչների առանձնահատկությունները, վերլուծվում սպառողական տրամադրությունների առանձնահատկությունները՝ կախված տարածաշրջանի բնակչության եկամտից և սոցիալ-ժողովրդագրական նկարագրիչներից: Մակրոտնտեսական հետազոտություններում սույն ինդեքսի կիրառումը տնտեսության մոդելավորման և կանխատեսման գործընթացում հոգեբանական գործոնները հաշվի առնելու բացառիկ հնարավորություն է ընձեռում: Իսկ սոցիալ-տնտեսական վիճակի զարգացման կանխատեսումների մշակումը թույլ է տալիս ժամանակին վեր հանել այն միտումները, որոնք ավանդական էկոնոմետրիկական մեթոդներով դժվար է բացահայտել:

Published
2018-01-20