Культурная идентичность как инструмент взаимоадаптации россиян и иноэтничных мигрантов из стран Центральной Азии

  • Ирина Бритвина
  • Полина Шумилова
Keywords: աշխատանքային միգրանտներ, մշակութային ինքնություն, հարմարում, մերժում

Abstract

Հենվելով սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա որոնք իրականացվել են (ՌԴ) Եկատերինբուրգ քաղաքի բնակիչների, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներից ժամանած աշխատանքային միգրանտների հետ՝ հեղինակները բնութագրել են այդ երկու համայնքների փոխհարաբերությունները: Նրանց կարծիքով, այդ համայնքների միջև նկատվող բացասական վերաբերմունքը հետևանք է մշակութային առանձնահատկությունների սխալ ընկալման և փոխմերժողական վարքագծի: Ընդհանուր սոցիալական ինքնությունն ու դրա հիմքում գտնվող մշակութային ինքնությունը վերլուծված է Ս. Հանթինգթոնի՝ ինքնության ձևավորման գործոնների վերաբերյալ մոտեցման շրջանակներում: Բացահայտվել է, որ ռուսաստանցիների և Կենտրոնական Ասիայի երկրներից ժամանող աշխատանքային միգրանտների միջև հարաբերությունների հիմնական բաղադրատարրը մշակութային տարբերությունների ամբողջությունն է: Ըստ այդմ՝ առաջարկվում է հստակեցնել «մշակութային ինքնություն» եզրույթն ու դրա կիրառման միջոցով նվազեցնել այդ հիմքով ծագող միջմշակութային լարվածությունը:

Published
2018-01-20