Внутренняя миграция через призму образов «свой/чужой» на юге России

  • Анна Романова
  • Михаил Топичев
  • Любовь Холова
Keywords: յուրային, օտար, տարբերվող, միգրանտ, կերպար

Abstract

Գլոբալ միգրացիոն գործընթացները ներկայումս ԶԼՄներում լայնորեն արծարծվող թեմաներից են, քանզի դրանք ՌԴ-ում ունեն ներքին և արտաքին ուղղվածություն: Դրանցից արտաքին միգրացիան հանդես է գալիս որպես իմիգրացիա, որի կրողներն են նախկին ԽՍՀՄ հանրապետություններից եկած աշխատանքային միգրանտները, որոնք բաժանվում են «յուրայինների» և «օտարների»: Ներքին միգրացիայի կրողներն են ՌԴ այն քաղաքացիները, որոնք գալիս են երկրի հարավից, ի մասնավորի՝ Կովկասից, և հյուրընկալվում են երկրի հարավային դաշնային շրջանում և դիտվում են «յուրայիններ»: Հոդվածում քննարկվում է կրթություն ստանալու նպատակով Դաղստանից Աստրախանի մարզ ժամանող «կրթական միգրանտների» վիճակը՝ իրենց հարմարման հիմնախնդիրներով և տեղացի բնակիչների կողմից նրանց հանդեպ ձևավորված ընկալումներով: Վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ անձանց հետ տեղացիների առնչությունների ընթացքում «յուրային/տարբերվող» ընկալումն աստիճանաբար վերածվում է «օտար» հասկացության, որն ըստ էության խախտում է տարածաշրջանում միջէթնիկ հարաբերությունների՝ դարերով ձևավորված հավասարակշռությունը: 

Published
2018-01-20