Science and Art in Social Work: an old Question in the Modern Armenian Context

  • Mira Antonyan ԵՊՀ
Keywords: սոցիալական աշխատանք, գիտություն, արվեստ, մասնագիտություն, սոցիալական աշխատանքի հայկական մոդել

Abstract

Սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն ճանաչվելուց ի վեր կասկածի տակ դրվեցին տարածված կարծիքները՝ արդյոք այդ դաշտը լավագույնս սահմանվում է որպես գիտություն, թե արվեստ: Հոդվածում ի մի են բերվում հարցի վերաբերյալ առկա փաստարկները՝ փորձելով հասկանալ Հայաստանում այդ վեճի ապագան: Ներկայումս Հայաստանում սոցիալական աշխատանքի մասնագիտությունը արդեն ճանաչված և ընդունված է լայնորեն, սակայն պրակտիկ գործունեության մեջ գիտական հենքերի բացակայությունը հանգեցրել է որոշակի ճգնաժամի: Հոդվածում մասնավորապես համոզմունք է հայտնվում, որ կրթության և հետազոտությունների զուգակցումն ու դրանց արմատավորումը պրակտիկայում այն ճանապարհն է, որը թույլ կտա առանց վնասելու մասնագիտության արդեն իսկ ձևավորված արվեստականությունն ու ստեղծագործականությունը, ապահովել սոցիալական իրականության հետագա զարգացումը:

Published
2015-01-20