Взаимодействие имени существительного и глагола в современном русском языке

  • Ирина Высоцкая
Keywords: կառուցվածքային-իմաստաբանական ուղղություն, խոսքի մասերի փոխազդեցություն, անցումայնություն, համադրականություն, գոյականացում

Abstract

Հեղինակը դիտարկում է ձևույթային գոյացության և տեղափոխության լեզվական միավորների մակարդակում տեղի ունեցող փոխազդեցության հետևանքով առաջացող համադրական երևույթների տարբեր տեսակներ: Տարրաբաժանված գոյականի և բայի միջև անցումայնության սանդղակում կարող են առանձնացվել համադրական՝ սահմանային երևույթներ (բայական գոյականներ և անորոշ դերբայ) և միջանկյալ օղակ (ակնթարթային-կամայական գործողության ձևեր): Ցույց է տրված բայական ձևերի պատահական գոյականացման հնարավորությունը, առանձնացված են մետատեքստային, անհատական-հեղինակային, գոյականական անվանակարգերը: Աշխատանքը կատարվել է արդի ռուս լեզվաբանության կառուցվածքային-իմաստաբանական ուղղության հունով: Հետազոտության նյութ են դարձել գերազանցապես դասական և ժամանակակից ռուս գրականության գեղարվեստական ստեղծագործությունները:

Published
2016-01-20