Оценки Валерия Брюсова армянской поэзии век спустя

  • Магда Джанполадян ԵՊՀ
Keywords: անթոլոգիա, 100-ամյակ, Բրյուսով, հայ պոեզիա, քննադատական գնահատականներ, հայ գրականագետների կարծիքներ, արդիականություն

Abstract

Հոդվածում քննվում են բազմադարյան հայ պոեզիայի մասին Վալերի Բրյուսովի քննադատական հայացքները նշանավոր «Պոեզիա Արմենիի» անթոլոգիայի (Մոսկվա, 1916) 100-ամյակի կապակցությամբ: Բնութագրվում են հեղինակի ինչպես ընդհանուր դատողությունները, այնպես էլ հայ բանաստեղծներին տրված գնահատականները: Զուգահեռ ներկայացվում են հայ գրականագետների կարծիքները Վ. Բրյուսովի այս կամ այն դիտարկման մասին: Ցույց է տրվում, որ բրյուսովյան կարծիքներից և գնահատականներից շատերը, որոնց բնորոշ է հայ պոեզիայի խոր ընկալումը, վառ, դիպուկ, պատկերավոր լեզվուն, այսօր էլ՝ մեկ դար անց, չեն կորցրել իրենց իմացական ու գրականագիտական արժեքը: 

Published
2016-01-20