Новелла Ф. Искандера «Пиры Валтасара» в контексте интертекстуальных связей

  • Марианна Мкртчян ԵՊՀ
Keywords: «Բաղդասարի կոչունքը», Դանիել մարգարեի գիրք, Ստալին, հանցագործ, միջտեքստային կապեր, կառնավալ, ժամանակավոր կառավարիչ

Abstract

Հոդվածում հետազոտվում է Ֆ. Իսկանդերի վիպակը միջտեքստային կապերի բացահայտման տեսակետից: Բացի Աստվածաշնչի Դանիել մարգարեի գրքի հետ տեքստային զուգահեռներից՝ վիպակի բովանդակությունը դիտարկվում է կառնավալային ավանդույթների համատեքստում, ինչպես այն նկարագրված է Ջ. Ֆրեզերի «Ոսկե ճյուղը» աշխատությունում։ Մի կողմից Ստալին բռնակալի կերպարը համեմատվում է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի հետ, մյուս կողմից՝ հաստատվում է նրա նմանությունը կառնավալի ժամանակավոր կառավարիչի հետ, որի դերում կարող էր հանդես գալ մահապատժի դատապարտված հանցագործ, որի իրականացումը, համաձայն ծեսի, անխուսափելի էր։ Նկարագրելով ստալինյան կոչունքը՝ Իսկանդերը ցույց է տալիս շեղումները ժողովրդական կառնավալի ավանդույթներից՝ այնուամենայնիվ պահպանելով վիպակում նրա կարևորագույն ամբիվալենտությունը։

Published
2017-01-20