Магия единого лирического сюжета в поэти-ческих произведениях Марины Цветаевой 1921 – 1925 годов

  • Татьяна Геворкян

Аннотация

Հոդվածը նվիրված է Մ. Ցվետաևայի «Արհեստ» և «Ռուսաստանից հետո» գրքերում (1921-1925 թթ.), ինչպես նաև խոշորածավալ հինգ ստեղծագործություններում թափանցիկ քնարական սյուժեի վերլուծությանը: Հեղինակը, նախորդ մի քանի աշխատություններում հետևելով այդ սյուժեի փուլ առ փուլ զարգացման ընթացքին, սույն հոդվածում ցույց է տալիս, որ այն շարունակվում է՝ շրջանակվելով սիրո աստվածուհի Աֆրոդիտեին հղված երկու ուղերձով: Առաջինը հենց սյուժեն սկզբնավորվելիս նրան ուղղված մարտահրավեր է («Ձոն Աֆրոդիտեին» բանաստեղծական սուր հեգնական շարքը), երկրորդը՝ սյուժեի ավարտին տեղ գտած աստվածուհու վրեժը («Արիադնա» ողբերգությունը, որը մտահղացվել է որպես «Աֆրոդիտեի զայրույթը» եռերգության առաջին մաս): Ըստ այդմ ակնհայտ է դառնում, որ Ցվետաևան չորս տարում գրել է մի ամբողջական քնարական վեպ, որն ունի հանգույց, երեք ուղղությամբ գործողությունների զարգացում, կուլմինացիա և լուծում: Այդ երկը ժանրային սահմաններ չի ճանաչում և բանաստեղծություններից ու բանաստեղծական շարքերից ազատորեն անցում է կատարվում պոեմի և ողբերգության:

Опубликован
2017-01-20
Раздел
Articles