Анна Саакянц – в цветаеведении и не только (с публикацией фрагментов из писем 1965-2000 гг.)

  • Наталия Гончар ԵՊՀ
Keywords: ցվետաևագիտություն, Ա. Ս. Էֆրոն, Ա. Ա. Սահակյանց, հրապարակումներ, հրատարակություններ, ներդրում, նամակագրություն

Abstract

Աննա Սահակյանցի գրեթե կեսդարյա ստեղծագործական աշխատանքում գլխավոր տեղը զբաղեցրել է Մարինա Ցվետաևայի կյանքի ու ստեղծագործության լուսաբանումը: Դառնալով բանաստեղծուհու դստեր՝ Արիադնա Էֆրոնի համախոհը՝ նա պատրաստել է Ցվետաևայի առաջին հրապարակումներն ու հրատարակությունները ԽՍՀՄ-ում, հետագայում ևս շարունակելով նախաձեռնած գործը ընդհուպ 1996 թ. Երկերի ժողովածուի յոթհատորյակի լույսընծայումը: Ա. Սահակյանցի բազմամյա աշխատասիրության (հրապարակումներ, ներածություններ, հոդվածներ, 1986 թ. հրապարակված մենագրությունը և այլն) հանրագումարը դարձավ «Մարինա Ցվետաևա. կյանքը և ստեղծագործությունը» (1997) ութհարյուրէջանոց գիրքը: Հոդվածի համատեքստում հրապարակելով Ա. Սահակյանցի նամակներից հատվածներ (1965-2000 թթ.)՝ հեղինակը ցույց է տալիս Ա. Սահակյանց ցվետաևագետի ուղին, գնահատում նրա ներդրումը, ինչպես նաև ուշադրություն է դարձնում նրա կյանքի և ստեղծագործության այլ առանձնահատկությունների:

Published
2017-09-01