О кластеризации сложных синтаксических конструкций

  • Ануш Акопян ԵՊՀ
Keywords: բարդ շարահյուսական կառույց, երկանդամ նախադասություն, ասույթ, դասակարգում, մակարդակ

Abstract

Հոդվածում դիտարկվում են մեկ և երկու մակարդակ ունեցող լեզվական բարդ կառույցներ, որոնցում յուրաքանչյուր բաղադրիչ ինքնին կարող է լինել երկանդամ բարդ համադասական միավորող կամ բաժանարար կամ բարդ ստորադասական պայմանական նախադասություն: Իրականացվել է շարահյուսական բարդ կառույցների ձևաբովանդակային հատկանիշների լիարժեք դասակարգում՝ հիմնված բաղադրիչ մասերի միջև գործառութային կապերի համադրման տարբեր հնարավորությունների վրա։ Ուստի առանձնացվել է 27 դաս: Միևնույն խմբի ասույթները բովանդակային տեսանկյունից բնութագրում են այն իրադրությունների՝ իրականության մեջ հնարավոր փոխադարձ կապերի միանման տեսակները, որոնք ներկայացված են դիտարկվող բարդացված նախադասությունների երկու բաղադրիչ մասերում:

Published
2017-12-01