Из архива Левона Мкртчяна (О работе Л. Мкртчяна над книжкой «Анна Ахматова. Жизнь и переводы»)

  • Каринэ Саакянц
Keywords: Ախմատովա, Մկրտչյան, «Պոետի գրադարան», նամակագրություն, հեղինակային հրատարակություն, արխիվային նյութեր

Abstract

ԵՊՀ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ. Մ. Մկրտչյանի (1933-2001) արխիվում պահպանվել են բազմաթիվ արժեքավոր նյութեր, որոնք կարող են լուսաբանել XX երկրորդ կեսի հայ-ռուսական գրական կապերը: Դրանց մեջ ուշադրություն է գրավում «Ախմատովայի մասին» խորագրով թղթապանակը: Այս թեմայով աշխատանքը Լևոն Մկրտչյանը սկսել է 1980-ականների վերջին, երբ նրան՝ որպես կազմողի և նախաբանի հեղինակի առաջարկվել է պատրաստել Աննա Ախմատովայի երկհատորյակի վերջին հատորը (թարգմանություններ), որը նախատեսված էր հրատարակել «Բանաստեղծի գրադարան» մատենաշարով (Լենինգրադի մասնաճյուղ): 1980-90-ական թթ. գրահրատարակչական ճգնաժամի պատճառով այդ մտահղացումը կյանքի չկոչվեց: Սակայն Լևոն Մկրտչյանի կատարած աշխատանքը դարձավ հեղինակային հրատարակություն՝ հիմնված գրքույկի (1992) նախաբանի վրա: Սույն հոդվածում հրապարակվող արխիվային նյութերը արտացոլում են Լևոն Մկրտչյանի «Ախմատովայի մասին» աշխատասիրության իրականացման ընթացքը, պայմանները, մակարդակն ու գնահատականը:

Published
2018-01-20