Сильва Капутикян в связях с русскими поэтами (По составу библиотеки и материалам архива)

  • Наталия Ханджян ԵՊՀ
Keywords: գրական կապեր, Ս. Կապուտիկյան, ռուս բանաստեղծներ, ստեղծագործական համագործակցություն, փոխադարձ թարգմանություններ և անդրադարձներ, արխիվային նյութեր

Abstract

Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործական ուղին ու ժառանգությունն ուսումնասիրելիս հատուկ ուշադրություն են գրավում նրա կապերը ռուս գրականության, մասնավորապես պոեզիայի դասականների ու ժամանակակիցների հետ: Այդ կապերը շատ սերտ են եղել ու բազմազան դրսևորումներ են ունեցել՝ շփումներ, փոխադարձ թարգմանություններ, ստեղծագործական համագործակցություն, անձնական բարեկամություն և այլն: Սույն հոդվածը ներկայացնում է այդ կապերի պատկերը, առանձնացնում է դրանցից ամենագլխավորները, ամենաբեղմնավորները: Հոդվածի թեման հեղինակը լուսաբանում է բանաստեղծուհու տուն-թանգարանի գրադարանում, արխիվում և պահոցներում գտնվող նյութերի հիման վրա: Հրապարակվում են Սիլվա Կապուտիկյանի ելույթների տեքստերը՝ նվիրված Լերմոնտովին, Ախմատովային, ինչպես նաև մի շարք արխիվային նյութեր, թարգմանություններ:

Published
2018-05-01