Письма Леонида Григорьяна

  • Георгий Кубатьян

Abstract

Լ. Գրիգորյանը (1929–2010) ծնվել է Դոնի Ռոստովում և ամբողջ կյանքն ապրել է այդ քաղաքում: Նա հայտնի է որպես մեկուկես տասնյակից ավելի չափածո ժողովածուների հեղինակ, ինչպես նաև հայ պոեզիայի և ֆրանսիական արձակի թարգմանիչ: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են այնպիսի հանրահայտ ամսագրերում, ինչպիսիք են «Նովիյ միրը», «Զնամյան», «Զվեզդան» և այլն, իսկ նրա ժողովածուները գրախոսել են առաջատար ռուս  գրաքննադատներ: Լ. Գրիգորյանը թարգմանել է Ռ. Դավոյանի, Գ. Էմինի, Հ.Շիրազի, ինչպես նաև ֆրանսագիր մեր հայրենակիցներ Արմեն Լյուբենի և Վահե Գոդելի ստեղծագործությունները: Մոսկովյան ամսագրերում և առանձին գրքերով նրա թարգմանությամբ հրատարակվել են Ա. Կամյուի և Ժ.Պ.Սարտրի պատմվածքները, վեպերը, պիեսները, ինչպես նաև Վահե Քաչայի «Դաշույնը այգում» վեպը, որը նվիրված է Հայոց եղեռնին: Իր երևանցի ընկեր Գեորգի Կուբատյանին Լ. Գրիգորյանի հղած նամակներում, որ պարունակում են մի շարք ինքնատիպ մտքեր ու գնահատականներ, բացահայտվում են նրա գրական կենսագրության որոշ հանգամանքներ:

Published
2018-01-09