Из архива Левона Мкртчяна. Мария Петровых – редактор русских изданий армянской поэзии

  • Каринэ Саакянц
Keywords: արխիվ, հայ պոեզիա, ռուսերեն թարգմանություն, հրատարակություն, խմբագրում

Abstract

Ռուս անվանի բանաստեղծուհի Մարիա Պետրովիխը ոչ միայն հայ բանաստեղծների ստեղծագործությունների տաղանդավոր թարգմանիչ էր, այլև դրանց ռուսերեն թարգմանությունների մի շարք հրատարակությունների խմբագիր: Նրա խմբագրությամբ լույս են տեսել Հ. Թումանյանի եռահատոր հրատարակության հատորը (1969), ‹‹Հայ միջնադարյան բանաստեղծություն›› ժողովածուն (1971), ‹‹Հայ պոեզիայի անթոլոգիա›› երկհատորյակը (1973), Նարեկացու ‹‹Մատեան ողբերգութեան›› պոեմը՝ Ն. Գրեբնևի թարգմանությամբ› (1977): Հրապարակվող արխիվային նյութերը, հատկապես նամակները վկայում են Մ. Պետրովիխի՝ մեծ նվիրումով կատարած խմբագրական մանրազնին աշխատանքի մասին:

Published
2015-09-01