Кластеризация конъюнктивных высказываний относительно отрицания

  • Ануш Акопян ԵՊՀ
Keywords: կոնյունկտիվ արտահայտություն, ժխտում, դասակարգում, խումբ, դաս

Abstract

Հոդվածում դիտարկվում են երկանդամ կոնյունկտիվ արտահայտություններ, որոնք ռուսերենի բարդ համադասական կառույցներում որոշակի տեղ են զբաղեցնում: Այդպիսի արտահայտությունների իմաստային կառուցվածքի ձևավորմանը կարող է մասնակցել նաև ժխտումը: Կախված պարզ նախադասության շարույթում ժխտման առկայությունից կամ բացակայությունից՝ կատարվել է դասակարգում և առանձնացվել են ժխտման նկատմամբ կոնյունկտիվ արտահայտությունների որոշակի դասեր: Ավանդական քերականության մեջ արդեն գոյություն ունեցող պարզ նախադասությունները երկու խմբի բաժանելու հիման վրա հեղինակը դիտարկվող արտահայտություններում ստացել է իննական դաս: Այնուհետև խմբերի փոխկապակցվածության վերլուծությամբ կատարվել է ստացված դասերի համեմատական տրամաբանաքերականական վերլուծություն:

Published
2015-12-01