Поэзия сострадания. О творчестве Инны Лиснянской

  • Георгий Кубатьян
Keywords: քրիստոնեական մոտիվներ, կարեկցանք, անձնական մեղք, հայկական թեմա

Abstract

Իննա Լիսնյանսկայան (1928-2014) վերջին տասնամյակների ռուսական պոեզիայի փայլուն ներկայացուցիչներից է: Խորհրդային տարիներին նրա շատ բանաստեղծություններ չեն հրապարակվել գրաքննության արգելքների պատճառով, իսկ 1979-1987 թթ. նա ընդհանրապես չէր կարող տպագրվել Խորհրդային Միությունում: 1988 թ. հետո Լիսնյանսկայան մեծ ճանաչում ձեռք բերեց, բարձր գնահատվեց գրաքննադատության կողմից, արժանացավ մի շարք հեղինակավոր մրցանակների (ՌԴ պետական մրցանակ, Սոլժենիցինի մրցանակ, «Պոետ» մրցանակ): Լիսնյանսկայան ծնվել ու մեծացել է Բաքվում. մայրը հայ էր: Բանաստեղծուհին բազմիցս անդրադարձել է հայկական թեմաների (1988-ին` Շուշիի, 1990-ին Բաքվի կոտորածները, 1992-ին «հայրենի» Ստեփանակերտի ավերումը): Լիսնյանսկայայի «հայկական» բանաստեղծություններում արտացոլվում են նրա պոեզիային բնորոշ հատկանիշները, որոնք էլ հենց դարձել են սույն հոդվածի ուսումնասիրության առարկա:

Published
2015-12-01