Բնական ռադիոնուկլիդների բաշխվածությունը Երևան քաղաքի հողերում

Երկրաբանություն

  • Ն. Է. Մովսիսյան ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
  • Օ․ Ա. Բելյաևա ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
Keywords: natural radionuclides, Yerevan, soil radioactivity, urban geochemical survey.

Abstract

Երևանի համալիր երկրաքիմիական հանույթի հողային նմուշներն օգտագործվել են գնահատելու քաղաքի հողերի ռադիոակտիվ վիճակը` պայմանավորված բնական առաջնային ռադիոնուկլիդների ակտիվությամբ (K-40, Th-232, U-238): Գամմա-սպեկտրաչափական աշխատանքների համար ընտրվել են 52 քաղաքային և 8 ֆոնային տարածքի հողային նմուշներ: Տարրալուծման աշխատանքները կատարվել են գամմա սպեկտրաչափով (CANBERRA), որին կցված է գերմաքուր գերմանիումով դետեկտոր (HpGe): Արդյունքները ցույց են տվել բնական ռադիոնուկլիդների տարածական բաշխվածության կախվածություն քաղաքի երկրաբանական հիմքից. հյուսիսում, որտեղ գերակայում են հրաբխային ծագման ապարներ, գրանցվել են ակտիվության բարձր մակարդակներ, իսկ հարավում` նստվածքային ապարներով հարուստ տարածքում գերակայում են ցածր ռադիոակտիվ մակարդակներ։ Ֆոնային տարածքի հողերը գրանցվել են ցածր ակտիվության մակարդակներ։ Երևանի հողերը ռադիոլոգիապես անվտանգ են։

Author Biographies

Ն. Է. Մովսիսյան, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

Ն. Է. Մովսիսյան
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, Հայաստան

E-mail: nona.movsisyan@cens.am

Օ․ Ա. Բելյաևա, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

Օ. Ա. Բելյաևա
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, Հայաստան

E-mail: olga.belyaeva@cens.am

Published
2019-08-15