Ոռոգելի հողատարածքներում դրենաժային համակարգի բացակայության պայմաններում գրունտային ջրերի մակարդակի բարձրացման կանխատեսում (Արարատյան հարթավայրի օրինակով)

Երկրաբանություն

  • Օ․ Ա. Ավետիսյան ԵՊՀ
Keywords: Ararat valley, groundwater level, forecasting, analytical method, drainage system, irrigated lands.

Abstract

Հոդվածում Արարատյան հարթավայրի գեոֆիլտրացիոն սխեմայի հիման վրա, վերլուծական եղանակով կատարվել է գրունտային ջրերի մակարդակների փոփոխության կանխատեսում ոռոգելի հողերում` դրենաժային համակարգի բացակայության պայմաններում: Հաշվարքները ցույց են տալիս, որ դրենաժային համակարգի բացակայության պայմաններում գրունտային ջրերի մակարդակի բարձրացումը վեգետացայի ժամանակահատվածի առաջին եռամսյակում կազմում է 2,5 մ: Արարատյան հարթավայրի պայմաններում տեղի է ունենում գրունտային ջրերի ինտենսիվ գոլորշիացում` հանգեցնելով ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի վատթարացմանը: Այսպիսով, գրունտային ջրերի մակարդակի իջեցման անհրաժեշտ պայման է հանդիսանում դրենաժային համակարգի կառուցումը:

Author Biography

Օ․ Ա. Ավետիսյան, ԵՊՀ

Օ. Ա. Ավետիսյան
ԵՊՀ ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոն, Հայաստան

E-mail: oavetisyan@ysu.am

Published
2019-04-15