Ողջաբերդի սողանքային տարածքի ուսումնասիրությունների առկա խնդիրները

Երկրաբանություն

  • Մ. Ա. Գրիգորյան ԵՊՀ
  • Ե․ Ս. Մանուկյան ԵՊՀ
Keywords: deformation processes, landslip, microzoning map, seismic activity․

Abstract

Նախկինում կատարած ուսումնասիրությունների հիման վրա անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքում գոյություն ունեցող վտանգավոր երևույթներին, մասնավորապես` սողանքներին: Դիտարկվել է նաև վերջիններիս կապը ՀՀ սեյսմիկ ակտիվության, երկրաբանական, ջրաերկրաբանական, գեոմորֆոլոգիական կառուցվածքի, լանջերի թեքության և մարդու գործունեության հետ: Վեր է հանվել տարբեր տարիներին Ողջաբերդի սողանքային դաշտում կատարված ուսումնասիրության արդյունքների ոչ գիտական, սխալ մեկնաբանումը, ինչը հանգեցրել է ոչ արդյունավետ հակասողանքային միջոցառումների իրականացմանը: Չեն բացահայտվել նաև սողանքառաջացման և զարգացման մեխանիզմները: Հոդվածում առաջին անգամ տրվում է Ողջաբերդի սողանքային դաշտի ներկայիս վիճակը, տեսակը, սողանքային երևույթների առաջացման մեխանիզմը:

Author Biographies

Մ. Ա. Գրիգորյան, ԵՊՀ

Մ. Ա. Գրիգորյան
 ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան
 E-mail: maratg@ysu.am

Ե․ Ս. Մանուկյան, ԵՊՀ

Ե. Ս. Մանուկյան
 ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան

E-mail: emanukyan@ysu.am

Published
2019-04-15