Երկրաֆիզիկական մեթոդների համալիր տվյալներով Թթուջուր–Ճամբարակ պղնձի երևակման տեղամասում հանքայնացմամբ պայմանավորված թույլ անոմալիաների բացահայտումը

Երկրաբանություն

  • Գ. Վ. Մարկոսյան ԵՊՀ
  • Ս. Ն. Սիմոնյան ԵՊՀ
Keywords: complex of geophysical methods, statistical analysis, identification of anomalies.

Abstract

Աշխատանքում բերված է երկրաֆիզիկական տարբեր մեթոդներով տարանջատված թույլ անոմալիաների համատեղ վերլուծությունները` վիճակագրական մեթոդներով և դրանց կապի բացահայտումը հանքայնացումների հետ: Թթուջուր–Ճամբարակ պղնձի երևակման տեղամասում իրականացված մագնիսահետախուզական, բնական էլեկտրական դաշտի և ուղղաձիգ էլեկտրական զոնդավորման մեթոդներով ստացված տվյալները, գնահատվել են որպես նորմալ և լոգնորմալ բաշխման օրենքների օրինաչափություններին ենթարկվող պատահական մեծությունների համախումբ: Վիճակագրական վերլուծություններով բացահայտված անոմալիաներ համարվել են հանույթի այն տեղամասերը, որտեղ օրինաչափորեն կուտակված են այն կետերը,որոնցում գրանցված արժեքներն ամենաանհավանականն են տվյալ բաշխման համար: Նույն տեղամասում տարբեր մեթոդներով առանձնացված թույլ անոմալիաների առկայությունը հնարավորություն է տալիս վստահորեն խոսել տվյալ տեղամասում այդ անոմալիաներն առաջացնող հանքայնացված մարմինների առկայության մասին:

Author Biographies

Գ. Վ. Մարկոսյան, ԵՊՀ

Գ. Վ. Մարկոսյան
ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան

E-mail: g.markos@ysu.am

Ս. Ն. Սիմոնյան, ԵՊՀ

Ս. Ն. Սիմոնյան
ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան

Published
2018-12-15