Ամուլսարի երկրորդային քվարցիտների առաջացման երկրաբանական պայմանները

Երկրաբանություն

  • Հ. Պ. Գույումջյան ԵՊՀ
  • Ա. Լ. Գյուրջյան ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտ
Keywords: deposit, gold mineralization, propylite, alunite, rutile.

Abstract

Երկրաբանական և պետրոգրաֆիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ամուլսարի երկրորդային քվարցիտներն առաջացել են վերին էոցեն–ստորին օլիգոցենի հետհրաբխային գազահեղուկային լուծույթների թթվային տարրալվացման պայմաններում։ Նրանց հետ տարածականորեն կապված է ոսկու և արծաթի հանքայնացումը։ Երկրորդային քվարցիտներում սերիցիտային և ալունիտային ֆացիաները շատ սահմանափակ տարածում ունեն, գերակշռող հանդիսանում է ռուտիլային ֆացիան։ Հոդվածում բերվում է վերջիններիս տարածումը բնութագրող սխեմատիկ քարտեզ։

Author Biographies

Հ. Պ. Գույումջյան, ԵՊՀ

Հ. Պ. Գույումջյան
ԵՊՀ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոն, Հայաստան

E-mail: mlevon2003@mail.ru

Ա. Լ. Գյուրջյան, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտ

Ա. Լ. Գյուրջյան
ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտ, Հայաստան

E-mail: gyurjyanarman@ysu.am

Published
2018-08-15