Բազմամասշտաբ հիմքի կիրառումը հողային պաշարների կառավարման ոլորտում

Աշխարհագրություն

  • Պ․ Ս. Էֆենդյան ՀԱԱՀ հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն
  • Ն. Ա. Խուդավերդյան ՀԱԱՀ հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն
Keywords: effective land use, land management, multi-scale cartography, succeeding scales, cadastral registry, geoinformation systems.

Abstract

Ուսումնասիրվել է հողային պաշարների կառավարումն իրականացնող մարմիններին հողային պաշարների վերաբերյալ համապարփակ տվյալներով, այդ թվում համապատասխան քարտեզներով և տվյալների բազաներով ապահովելու խնդիրը, որն անհնար է լուծել առանց համապատասխան ծրագրային ապահովումների, երկրատեղեկատվական համակարգերի և դրանց համար հիմք ծառայող բազմամասշտաբային քարտեզների: Յուրաքանչյուր պետություն, իր տարածքի չափերից և առանձնահատկություններից ելնելով, սահմանում է բազային քարտեզների մասշտաբների շարքը։ Այդ քարտեզները, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային և բարձունքային համակարգերում, նախատեսված են երկրի առջև ծառացած

տարաբնույթ խնդիրների լուծման համար։ Համապատասխան ծրագրային ապահովման փաթեթում հեռահար զոնդավորման նյութերի հետ միասին տեղագրական և կադաստրային քարտեզների կիրառումը թույլ կտա ստանալ խոշոր մասշտաբի բազմաթիվ թեմատիկ խմբերից և շերտերից բաղկացած բազմամասշտաբային քարտեզագրական հիմք:

Author Biographies

Պ․ Ս. Էֆենդյան, ՀԱԱՀ հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն

Պ. Ս. Էֆենդյան
ՀԱԱՀ հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն, Հայաստան

E-mail: armgeoinform@mail.ru

Ն. Ա. Խուդավերդյան, ՀԱԱՀ հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն

Ն. Ա. Խուդավերդյան
ՀԱԱՀ հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն, Հայաստան

 E-mail: naneharmeni@gmail.com

Published
2017-08-15