Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ռեժիմի վրա բնական և տեխնածին գործոնների ազդեցության գնահատումը

Երկրաբանություն

  • Ժ. Ա. Աչոյան ԵՊՀ
  • Ա. Ա. Հակոբյան ՀՀ ԲՆ “Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն” ՊՈԱԿ
Keywords: climate change: groundwater regime.

Abstract

Կատարված ուսումնասիրությունների վերլուծության արդյունքում պարզվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ռեժիմի փոփոխության վրա բնական գործոնները, մասնավորապես կլիմայի գլոբալ փոփոխությունը էական ազդեցություն չի կարող թողնել: Արձանագրված և սպասվող բացասական ռեժիմի փոփոխությունները հիմնականում պայմանավորված են տեխնածին գործոններով՝ ստորերկրյա ջրերի անհաշվենկատ շահագործումով, հատկապես ձկնաբուծության և ոռոգման ոլորտներում: Ստեղծված անբարենպաստ իրավիճակը շտկելու և հետագա առավել լուրջ սոցիալտնտեսական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռնարկել և իրականացնել իրավական, ինստիտուցիոնալ և տեխնիկական համալիր միջոցառումներ ուղղված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:

Author Biographies

Ժ. Ա. Աչոյան, ԵՊՀ

Ժ. Ա. Աչոյան
ԵՊՀ ջրաերկրաբանության և ինժեներական երկրաբանության ամբիոն, Հայաստան

E-mail: zhora.achoyan@ysu.am

Ա. Ա. Հակոբյան, ՀՀ ԲՆ “Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն” ՊՈԱԿ

Ա. Ա. Հակոբյան
ՀՀ ԲՆ “Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն” ՊՈԱԿ, Հայաստան

E-mail: Hakobyanarmine77@gmail.com

 

Published
2017-04-15