Տարածության մեջ գրունտային ջրերի տեղադրումը և խորության պարբերական փոփոխության ազդեցությունը սողանքային լանջի կայունության վրա

Երկրաբանություն

  • Ռ. Գ. Խաչատրյան ԵՊՀ
  • Մ. Ա. Գրիգորյան ԵՊՀ
Keywords: GIS, interpolation, modeling, groundwater, gradient zones.

Abstract

Հանրապետության որոշ սողանքավտանգ տարածքների համար ԱՏՀ ծրագրով կառուցվել է գրունտային ջրերի, տարածության մեջ տեղադրման քարտեզ: Օգտագործվել են ֆոնդային նյութեր 10000-ից ավել հորատանցքերի փաստագրական, երկրաձևաբանական, ջրաերկրաբանական տվյալները, գետային ցանցը և ջրբաժանները: Ստացվել է գրունտային ջրերի տեղադրման խորության և սողանքային երևույթների տարածման միջև որոշակի կապ, կազմված քարտեզը հնարավորություն է տալիս, սողանքի առաջացման տեսանկյունից, առանձնացնել կայուն և ռիսկային տեղամասեր: Ցույց է տրված, որ գրունտային ջրերի մակարդակի փոքր խորություններով տեղամասերում սողանքային երևույթների զարգացման հավանականությունը

բարձր է, իսկ գրունտային ջրերի մեծ խորություններով տեղամասերում` հակառակը: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել գրունտային ջրերի մակարդակի պարբերական տատանումների ազդեցությունը սողանքային երևույթների ակտիվության վրա: Այն պայմանավորված է սողանքային զանգվածի լարվածային վիճակի փոփոխություններով: Ելնելով նշվածից առաջարկվել է գրունտային ջրերի մակարդակի պարբերաբար փոփոխության ենթարկվող տարածքները դիտել, որպես ռիսկային և անկայուն:

Author Biographies

Ռ. Գ. Խաչատրյան, ԵՊՀ

Ռ. Գ. Խաչատրյան
ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների հանքավայրերի ամբիոն, Հայաստան

E-mail: rkhachatryan@ysu.am

Մ. Ա. Գրիգորյան, ԵՊՀ

 Մ. Ա. Գրիգորյան
 ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան

E-mail: geo@ysu.am

Published
2016-12-15