Սողանքային լանջերի ֆիզիկաերկրաբանական մոդելները և դրանց հիման վրա գրունտների սահքի դիմադրության որոշման եղանակների ընտրությունը

Երկրաբանություն

  • Հ. Ս. Հայրոյան ԵՊՀ
Keywords: clays, landslide, slopes, stability, shear strength, colloid, cohesion.

Abstract

Աշխատանքում առանձնացվել են երեք ֆիզիկաերկրաբանական մոդելներ: Ստացված փորձարառական տվյալների հիման վրա առաջարկվում է կոշտ, կիսակոշտ, ձիգ պլաստիկ կոնսիստենցիայով կավային գրունտներից կազմված լանջերի կայունության գնահատման բանաձևում ընդհանուր կապակցվածությունը փոքրացնել կոշտ ցեմենտացիոն կապակցվածության չափով: Փափուկ-պլաստիկ, հոսուն-պլաստիկ կոնսիստենցիայով կավային գրունտները ընդունակ են մածուցիկ-պլաստիկ, պլաստիկ դեֆորմացիաների և նրանցից կազմված լանջերում սողանքային երևույթները ըստ մեխանիզմի պլաստիկ կամ սողանք հոսքեր են, հաշվի առնելով, սահքի մակերևույթի գոտում կոշտ կառուցվածքային կապերի բացակայությունը, լանջի կայունության գնահատման բանաձևում սահքի դիմադրությունը վերցնել`   ƒ=tgφ :

Author Biography

Հ. Ս. Հայրոյան, ԵՊՀ

Հ. Ս. Հայրոյան
ԵՊՀ ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոն, Հայաստան

E-mail: hayroyan21@gmail.com

Published
2016-08-15