Առատ տեղումներով օրերի տարեկան թվի տարածական բաշխման և փոփոխության դինամիկայի օրինաչափությունները Շիրակի մարզում

Աշխարհագրություն

  • Վ. Գ. Մարգարյան ԵՊՀ
Keywords: atmospheric precipitation, shower, height area, correlation link, vertical gradient, spatial distribution, tendency of increasing and descending.

Abstract

Աշխատանքում բացահայտվել, վերլուծվել և գնահատվել է 20մմ և ավելի տեղումներով օրերի տարեկան թվի (առատ տեղումների) տարածական բաշխման առանձնահատկությունները և փոփոխության դինամիկան: Որպես ելակետային նյութ օգտագործվել է Շիրակի օդերևութաբանական կայանների մթնոլորտային տեղումների բազմամյա փաստացի դիտարկումների օրական տվյալների շարքերը: Ստացվել է սերտ կոռելյացիոն կապ 20 մմ և ավելի տեղումներով օրերի տարեկան թվի ու տեղի բարձրության, ինչպես նաև տեղումների տարեկան քանակի միջև: Կազմվել է ուսումնասիրվող տարածքի 20 մմ և ավելի տեղումներով օրերի տարեկան թվի տարածական բաշխման քարտեզ:

Author Biography

Վ. Գ. Մարգարյան, ԵՊՀ

Վ. Գ. Մարգարյան
ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն, Հայաստան

E-mail: vmargaryan@ysu.am

Published
2016-04-15