Սերվիսի տեսլականները և սերվիսագիտության անհրաժեշտությունը

Աշխարհագրություն

  • Ս. Ռ. Սուվարյան ԵՊՀ
Keywords: services, service human, service society, service state, serviceology.

Abstract

Ուսումնասիրելով սերվիսի մասին տեսությունները և ոլորտի առանձնահատկությունները, առանձնացվել են մի քանի տեսլական կարծրատիպերը. սերվիսը`  որպես աշխատանքի բաժանման երրորդային սեկտոր, որպես գլոբալացման ինդիկատոր, սերվիսային հասարակություն, սերվիսային պետություն, սերվիսային մարդ: Դրանց վերլուծությունը հնարավորություն է տվելներկայացնել սերվիսը՝ որպես ծառայությունների համակարգ և գործողությունների տեսակ, հիմնված տեսամեթոդական բազմազանութան վրա: Սերվիսագիտության ուսումնասիրության օբյեկտ է առանձնանում մարդկանց ոչ նյութական պահանջները և նյութական պահանջների բավարարման արդյունավետությունը, իսկ ասպեկտ է ծառայում սերվիսային մարդու, հասարակության և պետության ձևավորման գիտամեթոդական համակարգը:Սերվիսի մասին գիտությունը փորձում է համակարգել հասարակական կյանքի բոլոր ոլորտները և հնարավորություն է ստեղծում գիտականորեն լուծումներ առաջարկելու՝ ժամանակակից բազմազան հիմնախնդիրների, մարդկային պահանջների արդյունավետ բավարարման մասին տեսության և մեթոդաբանության միջոցով:

Author Biography

Ս. Ռ. Սուվարյան, ԵՊՀ

Ս. Ռ. Սուվարյան
ԵՊՀ սերվիսի ամբիոն, Հայաստան

E-mail: Sr.Suvaryan@mail.ru

Published
2015-12-15