Հայաստանի ցեոլիթային տուֆերի տրիտիումային ջուր կլանելու և բաց թողելու կինետիկան

Երկրաբանություն

  • Շ․ Վ. Խաչատրյան ԵՊՀ
Keywords: heavy water, zeolite bearing tuff, sorption-desorption, acid environment, clinoptilolite.

Abstract

Ուսումնասիրվել է Հայաստանի բնական ցեոլիթների սորբցիոն-դեսորբցիոն հատկությունները: Պարզվել է, որ Հայաստանի (Նոյեմբերյանի շրջան) ցեոլիթակիր տուֆը HTO+H2O համակարգից ծանր ջուրը առանձնացնելու կարողություն ունի: Կլանված ծանր ջրի քանակը մեծանում է ցեոլիթային տուֆում ցեոլիթի քանակի ավելացման զուգընթաց: Ծանր ջրի դեսորբցիայի չափը կախված է ցեոլիթային ֆազի քանակից, հատիկների չափերից, շրջապատող լուծույթի քիմիական կազմից և ջերմաստիճանից: Շրջապատի լուծույթի ջերմաստիճանի իջեցումը 90-ից 25՛C և կլանիչի հատիկների չափերի մեծացումը 20-ից 80 միկրոն նվազեցնում են դեսորբցիան: Շրջապա- տի թթվայնությունը նպաստում է ցեոլիթային տուֆից ծանր ջրի ամբողջա- կան դեսորբցիային:

Author Biography

Շ․ Վ. Խաչատրյան, ԵՊՀ

Շ․ Վ․ Խաչատրյան

ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների հանքավայրերի ամբիոն, Հայաստա

E-mail: sh_khach@ysu.am

Published
2014-08-15