Արփա գետի ավազանի էքստրեմալ հոսքերի ձևավորման առանձնահատկությունները և փոփոխությունների դինամիկան

Աշխարհագրություն

  • Թ․ Գ. Վարդանյան ԵՊՀ
  • Զ. Զ. Մուրադյան ԵՊՀ
Keywords: extreme runoffs, absolutely maximal runoff, anthropogenic factors, reduction tendency.

Abstract

Հոդվածում դիտարկվում են Արփա գետի ավազանի գետերի էքստրեմալ հոսքերի ձևավորման առանձնահատկությունները, փոփոխության դինամիկան և ցիկլայնությունը: Արփա գետի ավազանի էքստրեմալ հոսքերի առաջացման կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանց բնական և մարդածին գործոններն ունեն գրեթե նույն ազդեցությունը: Բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն հոսքերի դինամիկայում նկատվում է նվազման միտում: Եթե առավելագույն հոսքերի դեպքում ռիսկի գործոնը կտրուկ նվազել է, ապա նվազագույնի դեպքում այն աճել է, ինչն առավել խոցելի է դարձնում գետային էկոհամակարգերը:

Author Biographies

Թ․ Գ. Վարդանյան, ԵՊՀ

Թ. Գ. Վարդանյան

ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն, Հայաստան

E-mail: tvardanian@ysu.am

Զ. Զ. Մուրադյան, ԵՊՀ

Զ. Զ. Մուրադյան

ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն, Հայաստան

Published
2014-04-15