Развитие системы страхования и перестрахования сейсмического риска природного характера в Японии

ЭКОНОМИКА

  • С. Ш. Асатрян НПУА

Համառոտագիր

Հոդվածը նվիրված է Ճապոնիայում երկրաշարժերից ապահովագրման և վերաապահովագրման համակարգի զարգացման հարցերին: Երկրաշարժերից ապահովագրման համակարգը սկսել է զարգանալ 1964 թվից: Համաձայն այդ համակարգի՝ վնասի ապահովագրական ծածկումն իրականացվում էր միայն անշարժ գույքի լիակատար ոչնչացման դեպքում: Համակարգը վերանայվեց 1980 թ.: Ապահովագրական նոր սխեմայով 1987թ-ից ապահովագրվում էր նաև շենքերում և կառույցներում գտնվող ունեցվածքը: Միաժամանակ ուշադրություն էր դարձվում սեյսմակայուն շինարարութանը և երկրաշարժից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո բնակչության վարվելակերպի կանոնների ուսուցմանը: Սակայն երկրաշարժի կանխատեսման համակարգի կատարելագործման մասին չէր խոսվում: Ապահովագրական այդ համակարգի ներդրումից հետո Ճապոնիայի կառավարությունը և ապահովագրական ընկերությունները առաջին անգամ բախվեցին վնասի փոխհատուցման բարդություններին: 2011 թ. Սենդայի երկրաշարժը համալիր աղետ էր, որը բազմապատկեց նյութական վնասը. Ամենասարսափելին այն էր, որ ռադիացիոն ճառագայթումը կտրուկ վատթարացրեց էկոլոգիական իրավիճակը: Դա ճապոնական երկրաշարժագիտության ճգնաժամն էր, որը, փաստորեն, ունակ չգտնվեց՝ կանխորոշելու այդ աղետը: Դա սկսվել էր դեռևս 1995 թ., երբ համակարգչային մոդելավորմամբ չկանխորոշեց Կոբեի երկրաշարժը: Ճապոնական սեյսմագետների նպատակը երկրաշարժերի կանխորոշումն էր, այդ համակարգին աջակցող ծախսերը ծածկվում էին պետական բյուջեից, բայց Կոբեի երկրաշարժից հետո դրանք կրճատվեցին 60 %-ով: Հոդվածում նշվում է նաև, որ այդ երկու բնական աղետների և տեխնածին վթարների տնտեսական վնասը վատթարացրեց երկրում մակրոտնտեսական իրադրությունը, որի հետևանքը եղավ ոչ միայն պետական հսկայական պարտքի աճը, համախառն ազգային արդյունքի աճի տեմպերի նվազումը, այլև ապահովագրական ընկերությունների մեծ կորուստները: Սենդայի երկրաշարժի վնասների հատուցումը Ճապոնիայի ապահովագրական ոլորտում կազմեց 35 մլրդ ԱՄՆ դոլար, թեև ճապոնական ապահովագրական ընկերությունների այդ պահի վնասն ամբողջությամբ գնահատելը չափազանց դժվար է: Ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ 1995 թ. երկրաշարժից ապահովագրական համակարգը Ճապոնիային թույլ տվեց բավականին արագ վերականգնվել, միայն թե ադ նույն համակարգը թույլ չտվեց հաղթահարել 2011 թ. երկրաշարժի հետևանքները: Դա վկայում է այն մասին, որ երկրաշարժից ապահովագրման հիսունամյա պատմություն ունեցող ճապոնական համակարգը քիչ արդյունավետ էր: Ընդգծվում է, որ վելուծելով երկրաշարժերից պարտադիր ապահովագրման և վերաապահովագրման ներդրման ճանապարհով ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական գույքի՝ երկրաշարժից պաշտպանության հարցերը, անհրաժեշտ է չափազանց լրջորեն գնահատել ռիսկերը և միջոցներ չխնայել անվտանգության համար:

Author Biography

С. Ш. Асатрян, НПУА

Асатрян С.Ш.
Сектор экономики и управления горно-металлургической промышленности и природопользования НПУА (Армения, Ереван)
sam-as@yandex.ru

Տպագրված է
2019-05-10
Բաժին
Articles