Приоритетные направления совершенствования инструментов налоговой политики Республики Армения

ЭКОНОМИКА

  • Т. А. Акопян Российско-Армянского университет
Keywords: совершенствование инструментов налоговой политики, перераспределение налоговой нагрузки, подоходный налог, акцизный налог, налог на имущество.

Abstract

Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակում երկարաժամկետ տնտեսական աճը պետք է լինի հարկային բարեփոխումների հիմնական նպատակը: Տնտեսական աճի խթանման նպատակով հեղինակը առաջարկում է վերանայել արտադրության գործոնների հարկումը, մասնավորապես, անցում կատարել եկամտահարկի միասնական դրույքաչափի, շեշտադրելով սպառման և գույքի հարկումը: Միևնույն ժամանակ շահութահարկի փոխարժեքը առաջարկվում է թողնել անփոփոխ: Հարկ է նշել, որ եկամտահարկի դրույքաչափի փոփոխության հետևանքով հարկային եկամուտների ենթադրյալ կորուստը հաշվի չի առնում ստվերի կրճատման և հարկային բազայի ավելացման հանգամանքները: Ավելին, եկամտահարկի դրույքաչափին հավասար շահութահարկը վերացնում է գործատուների համար աշխատավարձերի մասնակի վճարման պրակտիկան կիրառելու և աշխատողներին չգրանցելու դրդապատճառները: Ակցիզային հարկի քաղաքականության առնչությամբ հեղինակը տեսնում է եկամտահարկի փոփոխության արդյունքում հարկային բեռի մասնակի վերաբաշխման հնարավորություն, առաջարկելով առողջությանը պոտենցիալ վնաս հասցնող ապրանքները, մասնավորապես ծխախոտի և ալկոհոլային արտադրանքները, հարկել բարձրացված ակցիզային հարկի դրույքաչափերով: Բացի այդ, առաջարկվում է վերանայել գույքահարկերի դերը և քաղաքականությունը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստանում գույքահարկի ընդհանուր եկամուտներում անշարժ գույքից հարկային եկամուտների բաժինը 1,5 անգամ պակաս է համաշխարհային միջինից, ինչպես նաև հարկային բազայի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ Հայաստանում 3 անգամ ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից: Անշարժ գույքի հարկման բազան վերանայելու նպատակով հեղինակը առաջարկում է իրականացնել գույքի կադաստրային արժեքի մանրամասն ուսումնասիրություն` օգտագործելով նաև շուկայական գների համեմատական վերլուծություն: Բացի այդ, հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մեծ անշարժ գույքի հարկմանը: Շարժական գույքի առնչությամբ հեղինակը առաջարկում է, հարկային օրենսդրության պարզեցման և հարկերի քանակի նվազեցման մոտեցումից ելնելով, մեքենայի գույքահարկի մեջ համատեղել էկոլոգիական հարկը, պահպանել երկու բաղադրիչների աճողական բնույթը և միևնույն ժամանակ հիսուն տոկոսով բարձրացնել վերին շեմի հարկվող բազայից հաշվարկային դրույքը:

Author Biography

Т. А. Акопян, Российско-Армянского университет

Акопян Т. А.
Кафедры экономики и финансов Российско-Армянского университета (Армения, Ереван)
hakobyan.t.a@gmail.com

Published
2019-03-25