Доктрина абсолютной территориальной целостности в праве трансграничных водных ресурсов

ПРАВО

  • Э. С. Мейроян Российско-Армянский Университет
Keywords: доктрина абсолютной территориальной целостности, прибрежные государства, практика государств, река

Abstract

Հետևյալ հոդվածը քննարկում է անդրսահմանային ջրային ռեսուրսների իրավունքում գոյություն ունեցող ամենա վիճելի դոկտրիններից մեկը, այն է՝ բացարձակ տարածքային ամբողջականության դոկտրինը։ Մինչդեռ բացարձակ տարածքային ինքնիշխանության դոկտրինը ապահովում է վերին հոսքի պետության լիակատար հայեցողությունը, բացարձակ տարածքային ամբողջականության սկզբունքը հակառակն է պնդում, այն է՝ որ վերին հոսքի պետությունը պարտավոր է ձեռնպահ մնալ այն ամենից, ինչը կարող է ազդել ջրի բնական հոսքին դեպի հարևան պետություն։ Ինչպես երևում է հենց անվանումից, այս դոկտրինը կրում է բացարձակ բնույթ, և դրանով ներքին հոսքի պետությանը վետոյի իրավունք է վերապահում, պահանջելով ջրերի լիարժեք հոսքի շարունակությունը վերին հոսքի պետությունից։ Հաշվի առնելով նշվածը, անհրաժեշտ է հասկանալ այս տեսության իրավական հիմնավորվածությունը, արդյոք այն կարելի է համարել որպես միջազգային սովորութային իրավունքի դրսևորում, ինչպես նաև այն, թե ինչպիսի իրավական նշանակություն կարող է այն ունենալ այսօրվա միջազգային իրավունքի համատեքստում։ Բարձրացված հարցերի ուսումնասիրման նպատակով, մասնավորապես, սույն հոդվածի հեղինակը ուսումնասիրում է այդ դոկտրինի նկատմամբ կիրառվող պետական պրակտիկան, ինչպես նաև համապատասխան միջազգային պայմանագրերը և տարբեր իրավասությունների դատական որոշումները և այս խնդրին առնչվող գիտական տեսակետերը։

Author Biography

Э. С. Мейроян, Российско-Армянский Университет

Мейроян Э. С.
Российско-Армянский Университет (Армения, Ереван)
edgar.meyroyan@yahoo.com

Published
2019-02-25