Памятники армянской архитектуры и топонимики на Кипре

ИСТОРИЯ

  • Г. Г. Погосян /Хахбакян/ Общественный институт политических и социальных исследований Черноморско-Каспийского региона
Keywords: Кипр, армяне, геноцид, переселение, диаспора, архитектура, монастырь, церковь, фрески, часовня, школа, крепость, памятник, кладбище, топонимика, село, улица.

Abstract

Հոդվածում ներկայացված է «Ճարտարապետական եւ տեղանվանական հայկական հուշարձանները աշխարհում» բազմահատորյա ատլաս-դիվանից մի գլուխ, որն նվիրված է Կիպրոսին: Հոդվածում համառոտ ներկայացվում է գաղթօջախի ստեղծման եւ զարգացման պատմությունը, տարածման աշխարհագրությունը, եկեղեցու, կրթության և պարբերական մամուլի իրավիճակը: Հոդվածի հիմնական մասն է կազմում Կիպրոսի հայկական ճարտարապետական ու տեղանվանական հուշարձանների ցուցակ-աղյուսակը, որի վերջում զետեղված է գրականության ցանկ: Կիպրոս կղզում հայերի մասին առաջին գրավոր հիշատակումները վերաբերում են IV դ.: Փոքրաթիվ հայ համայնքը ավելանում է 578 թ., երբ Բյուզանդիայի ապագա կայսր Մորիկը բռնի Կիպրոս է տեղափոխում Աղձնիքի եւ Մերձեփրատյան շրջանների ապստամբներին: XII-XIV դդ. կիպրահայ գաղութը նոր լիցք է ստանում Մերձավոր Արեւելքում բազմաթիվ պատերազմներից կղզում փրկություն որոնողների շնորհիվ, մասնավորապես Կիլիկյո Հայաստանի անկումից հետո: Հետագա օսմանյան տիրապետության շրջանում համայնքը համարյա վերանում է, սակայն նորից ստվարանում՝ համիդյան ջարդերից եւ քեմալական ցեղասպանությունից փրկվողներով: 1974 թ. Հյուսիսաին Կիպրոսի թուրքական զավթումից մեծ վնաս կրեց եւ համայնքը եւ ազգային պատմամշակութային ժառանգությունը:

Author Biography

Г. Г. Погосян /Хахбакян/, Общественный институт политических и социальных исследований Черноморско-Каспийского региона

Погосян /Хахбакян/ Г. Г.
Общественный институт политических и социальных исследований Черноморско-Каспийского региона /Армения, Ереван/
gagikp@mail.ru

Published
2017-06-12
Section
Articles