ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԱՅԻՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՈՒ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՐԱՇԱՂԱԽՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Հ. Հ. Քարամյան Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան
Keywords: կրավազային շաղախ , պեմզա , ֆլորենտյան մեթոդ , մանրադիսպերս նորագոյացումներ , բազալտ

Abstract

Բերված են տվյալներ հրաբխածին ծակոտկեն ապարների ` տուֆերի , պեմզաների ու խարամների կառուցվածքային բնութագրերի մասին : Հետազոտությունը կատարված է օպտիկական և էլեկտրոնային մանրադիտակների օգնությամբ : Այս եղանակներով ծակոտկեն կառուցվածքի ուսումնասիրությունն իրականացնելու համար կիրառված է նաև ապարներին պոլիմերներով հագեցնելու մեթոդ : Ցույց է տրված , որ ապարների ապակենման ֆազն ունի բաց և փակ բնույթի ծակոտկենություն : Բաց ծակոտկենությունը , որն արտահայտված է միկրոճեղքերով և միկրոմազանոթներով , նպաստում է քիմիապես ակտիվ ապակենման ֆազի և կապակցանյութի միջև տեղի ունեցող ռեակցիաների ընթացքին ` նմանեցնելով դրանց նուրբ դիսպերս համակարգերի : Ապարահատիկների միկրոծակոտկենությունը ստեղծում է կապակցանյութի հետ հպման զարգացած տեսակարար մակերևույթ , որով և նպաստում է կապակցման ամրության մեծացմանը :

Author Biography

Հ. Հ. Քարամյան, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան

ՃՇՀԱՀ, ասիստենտ, (091) 24 19 06

Published
2015-11-23
Section
Articles