ՄԵԾ ՃՆՇՄԱՆ ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՋՐԱՏԱՐՆԵՐԻ ԼՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԻԴՐԱՎԼԻԿԱ

  • Ա. Յա. Մարգարյան Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Մ. Պ. Հակոբյան Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան
Keywords: գրավիտացիոն ջրատար, օդային կուտակում , խառը շարժում , դյուկեր , սիֆոնային տեղամաս

Abstract

Ք ննարկվում են լեռնային տեղանքի գրավիտացիոն խողովակի լցման ընթացքում առաջացող հիդ րավլիկական ռեժիմները : Ջրատարի լցման տեխնիկական նորմերում , կախված խողովակի տրամագծից , տրվում է ջրատարի գլխամասից լցվող թույլատրելի ելքի մեծությունը , որը շատ անգամ փոքր է հաստատված ռեժիմում ջրատարով թողարկվող ելքից : Քանի որ լեռնային տեղանքում գրավիտացիոն ջրատարը կարող է ունենալ դյուկերային և սիֆոնային բազմաթիվ տեղամասեր , ապա խողովակաշարի վ այրընթաց տեղամասե րում առաջանում է հիդրավլիկական խառը ռեժիմ : Ոչ ճնշումային շարժումից ճնշումային շարժման անցումը կատարվում է հիդրավլիկական թռիչքով : Շարժման ուղղությամբ , սկսած երկրորդ սիֆոնային տեղամասից , խողովակաշարի վայրընթաց հատվածներում առաջանում են օդա յին մեծ կուտակումներ , որի հետևանքով նկատելիորեն ընկնում է ջրատարի ճնշումը , հետևաբար փոքրանում է թողարկվող ելքը : Ջրատարի հաշվային ելքի վերականգնման հա մ ար առաջարկվում է սիֆոնային տեղամասերը կահավորել համապիտանի օդա տրման և օդաթողման սարքով , որը կատարում է երեք գործառույթ փոքր քանակի օդահանում շահագործման ընթացքում , մեծ քանակի օդահանում լցման ընթացքում և մեծ քանակի օդատրում դատարկման ու վթարի դեպքում :

Author Biographies

Ա. Յա. Մարգարյան, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան

ՃՇՀԱՀ տ.գ.դ. պրոֆեսոր, հեռ՝. (091) 41 27 25

Մ. Պ. Հակոբյան, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան

ՃՇՀԱՀ տ.գ.թ. ասիստենտ, հեռ՝. (098) 77 22 03

Published
2015-11-23
Section
Articles