ԿԱԹՍԱՅԻ ԾԽԱԳԱԶԵՐԻՑ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՕՊՏԻՄԱԼ ՋԵՐՄԱՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱԿԵՐԵՍԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

  • Ա. Լ. Պետրոսյան Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան
  • Լ. Բ. Բարսեղյան Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան
Keywords: կաթսա , էկոնոմայզեր , նպատակահարմար ջերմափոխանցման մակերես , տնտեսա կան ցուցանիշներ

Abstract

Վերլուծվել են ջրատաքացուցիչ կաթսաներում , որպես էներգախնայող միջոցառում , ջրային էկոնո մայզերների կիրառման էներգատնտեսական նպատակահարմարության խնդիրները : Միջոցառման վրա ազդող հիմնական գործոններ են ` էկոնոմայզերի օպտիմալ մակերեսը , կաթսայի ջերմային օգտակար գործողության գործակիցը ( օգգ ), ջեռուցման ջերմաստիճանային ռեժիմը , ջեռուցման սեզոնի ու տարբեր ջերմաստիճանների պահպանման տևողությունները կամ աստիճան - ժամերը : Արդյունքում ստացվել է , որ որքան մեծ է կաթսայի ջերմային օգգ - ն , այնքան միջոցառումը պակաս նպատակահարմար է , իսկ ջեռուցման ջերմաստիճանային ռեժիմի նվազեցումը բերում է դրա էներգատնտեսական ցուցանիշների լավացման : Ջեռուցման սեզոնի և տարբեր ջերմաստիճանների պահպանման տևողությունները տարբեր կերպ են ազդում այդ ցուցանիշների վրա և կախված էկոնոմայզերի տեսակարար արժեքից , այդ ազդեցու թյունը տարբեր է :

Author Biographies

Ա. Լ. Պետրոսյան, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան

ՃՇՀԱՀ, տ.գ.թ. դոցենտ, հեռ`(091) 93 29 40

Լ. Բ. Բարսեղյան, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան

ՃՇՀԱՀ, տ.գ.թ. դոցենտ (094 ) 55 88 45

Published
2015-05-04
Section
Articles