Բանբեր Երևանի համալսարանի - Ռուս բանասիրություն http://test.journals.sci.am/index.php/banber-ysu-ruslang
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ում եւ հանրապետության այլ գիտակրթական հաստատություններում կատարվող գիտական աշխատանքները, զգալի տեղ է հատկացվում հայագիտական հարցերին:
Երևանի Պետական Համալսարան en-US Բանբեր Երևանի համալսարանի - Ռուս բանասիրություն 1829-4537 Отголоски армянской трагедии в русской поэзии второй половины XX века http://test.journals.sci.am/index.php/banber-ysu-ruslang/article/view/131
Հոդվածում արծարծվում է Հայոց ցեղասպանության թեման ռուս բանաստեղծներ Վ. Զվյագինցևայի, Ա. Գիտովիչի, Ա. Տարկովսկու, Մ. Մատուսովսկու, Բ. Չիչիբաբինի, Մ. Դուդինի և այլոց ստեղծագործության մեջ: Նույնիսկ տասնամյակներ անց Հայոց ցեղասպանության թեման խորապես հուզում էր ռուս բանաստեղծներին և դարձել էր Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագրի ընկալման անբաժանելի մասը: Առանձնացվել են բանաստեղծությունների բնորոշ մոտիվները. խորը կարեկցանք հայոց ողբերգությանը, ցեղասպանությունն իրագործած Թուրքիայի անպատժելիությունը, պատմական արդարության վերականգնման հույսը, հայ ժողովրդի կենսունակությունը և սերը կյանքի նկատմամբ:
Магда Джанполадян ##submission.copyrightStatement## 2015-01-20 2015-01-20 1 1 3 15 Из архива Левона Мкртчяна. Письма к М. С. Петровых. (1965–1975) http://test.journals.sci.am/index.php/banber-ysu-ruslang/article/view/132
Անվանի գրականագետ, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի գիտական, գրական, կազմակերպչական գործունեության առանձնացող ուղղություններից են եղել հայ-ռուսական գրական կապերի զարգացումը, ընդլայնումն ու ամրապնդումը, ինչն արտացոլվել է նրա հրատարակած գործերում: Նշված առումով արժեքավոր շատ նյութեր են պահպանվել նաև Լ. Մկրտչյանի հարուստ արխիվում: Հոդվածում հրապարակվող նամակները ներկայացնում են, թե ինչպես է իրականացվել Լ. Մկրտչյանի նախաձեռնությունը. XX դարի ռուս նրբաշունչ քնարերգու և հայ պոետների նվիրյալ թարգմանիչ Մարիա Պետրովիխի բանաստեղծությունների առաջին հրատարակությունը՝ 1968-ին Երևանում լույս տեսած «Դալնեե դերևո» գիրքը
Каринэ Саакянц ##submission.copyrightStatement## 2015-01-20 2015-01-20 1 1 16 31 Над страницами черновиков Марины Цветаевой http://test.journals.sci.am/index.php/banber-ysu-ruslang/article/view/133
Մ. Ցվետաևայի ժառանգության պահպանման ու հրատարակման, նրա ձեռագրերը, սևագիր բազում տարբերակները, գրառումները վերծանելու գործում անգնահատելի է բանաստեղծուհու դստեր՝ Արիադնա Էֆրոնի ներդրումը: Հոդվածում գնահատվում է Էֆրոնի կատարած աշխատանքը և առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվում արխիվային նյութեր, որոնք լույս են սփռում բանաստեղծուհու ստեղծագործական լաբորատորիայի նրբությունների վրա:
Татьяна Геворгян ##submission.copyrightStatement## 2015-01-20 2015-01-20 1 1 32 44 «Роковой ряд» В. Брюсова и проблемы поэтики венка сонетов http://test.journals.sci.am/index.php/banber-ysu-ruslang/article/view/134
Հոդվածը նվիրված է Վ. Բրյուսովի «Ճակատագրական շարքի» ուսումնասիրմանը սոնետների պսակի տեսության դիտանկյունից: Սոնետների պսակը դիտվում է որպես գերտեքստային մակարդակի երևույթ, և այդ համատեքստում ուսումնասիրվում են մագիստրալի և հիմնական մասի միջտեքստային փոխազդեցությունները, ինչպես նաև հիմնական մասի տեքստերի հարաբերությունները: Ի հայտ է բերվել միջտեքստային կապերի երկու խումբ՝ պարտադիր ու հավելյալ և ուսումնասիրվել է դրանց գործառույթը «Ճակատագրական շարք» սոնետների պսակի համատեքստում:
Левон Акопян ##submission.copyrightStatement## 2015-01-20 2015-01-20 1 1 45 56 Книга и сад в поэзии Н. Заболоцкого 1930-х годов http://test.journals.sci.am/index.php/banber-ysu-ruslang/article/view/135
Գրքի և այգու պատկերները, լինելով ավանդական համաշխարհային գրականության մեջ, Զաբոլոցկու 30-ական թվականների ստեղծագործություններում ստանում են նոր իմաստավորում, որը տարբերվում է նրանց նշանակություններից նախորդ գրականության մեջ, նրանք արտացոլում են բանաստեղծի աշխարհայացքի յուրահատկությունը և նրա վերաբերմունքը XX դարի 30-ական թվականների ողբերգական էջերի հանդեպ.
Каринэ Мхитарян ##submission.copyrightStatement## 2015-01-20 2015-01-20 1 1 57 65 К вопросу персуазивности в художественном тексте http://test.journals.sci.am/index.php/banber-ysu-ruslang/article/view/136
Ինչպես հայտնի է, պերսուազիվ կարգը արտահայտում է խոսողի համոզվածության աստիճանը նախադասության մեջ արտացոլված օբյեկտիվ իրականության հավաստիության վերաբերյալ: Սույն հոդվածը նվիրված է պերսուազիվ կարգի որոշ հնարավորությունների լուսաբանմանը: Հոդվածի նպատակն է մեկնաբանել դիտարկվող կարգի հնարավորությունները գեղարվեստական տեքստի ձևի, գաղափարաիմաստային, փիլիսոփայական, հուզական ծավալի կառուցման մեջ:
Србуи Ламбарджян ##submission.copyrightStatement## 2015-01-20 2015-01-20 1 1 66 75 От формы к значению (вопросы словообразования) http://test.journals.sci.am/index.php/banber-ysu-ruslang/article/view/138
Հոդվածում քննարկվում են համեմատական (հայերեն – ռուսերեն) բառակազմության այնպիսի ձևեր, որոնք թույլ են տալիս բացահայտել երկու ժողովուրդների աշխարհի լեզվական պատկերների միջև եղած տարբերությունը:
Вероника Арутюнян ##submission.copyrightStatement## 2015-01-20 2015-01-20 1 1 76 83