The Identity and the Press of Diaspora (Example of the Armenian Press of Lebanon in 1960s)

  • Gayane Avagyan YSU
Keywords: Soviet Armenia, Lebanon, press, identity, Diaspora, Diaspora identify, “Azdak” “Zartonk”, “Ararat”, party periodicals, Armenian community of Lebanon, homeland

Abstract

Ազգային ինքնության պահպանումն ամենօրյա խնդիր է հայկական Սփյուռքում։ Միջավայրի ներգործությունը, այլ մշակույթի հետ շփումը անխուսափելի կնիք են թողնում անհատի ինքնության վրա։ Ծագում է Սփյուռքում ապրողի ինքնության տարանջատման անհրաժեշտություն։ Սփյուռքյան ինքնությունը ճկուն է, իրավիճակային, կարող է յուրաքանչյուր պահ դրսևորվել տարբեր կողմերով։ Նույնիսկ Լիբանանում, որը 1960-ականներին Սփյուռքի կենտրոն էր համարվում, դժվար է խոսել միասնական սփյուռքյան ինքնության մասին։ Ազգային կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, Հնչակյան կուսակցություն) և համապատասխան կրթամշակութային կառույցների կազմակերպված գործունեությունը 1960-ականներին մի կողմից՝ նպաստում էր հայեցի դաստիարակմանը, ազգային արմատների պահպանմանը, մյուս կողմից՝ ընդգծված տարաձայնությունների և հակամարտության պատճառով հանգեցնում համայնքի ներսում խմբավորումների ձևավորմանը։ Գաղափարական այս տարասևեռումները կուսակցությունների պաշտոնաթերթերում («Ազդակ», «Զարթոնք», «Արարատ») 1960-ականներին վերածվում էին բանավեճերի, որոնցում ակամայից ներգրավվում էին ընթերցողները։ Յուրաքանչյուրի լսարանի համար ընդունելի էր դառնում տվյալ թերթի դիրքորոշումը, ինչը, ի վերջո, ինքնության բազմաշերտ դրսևորումների առիթ էր դառնում։

Author Biography

Gayane Avagyan, YSU

Postgraduate Student at the Chair of Communication and New Media (gayaneavakyan@gmail.com)

Published
2018-06-02