The Armenian Genocide after the Cold War and the Eight Phases of G.H. Stanton

  • Teofanis Malkidis Technological Institute of Eastern Macedonia and Thrace
Keywords: Armenian Genocide, post Cold War period, Eight phases G.H. Stanton

Abstract

Օսմանյան կայսրությունում դարեր շարունակ ապրած հայերը անուրանալի ներդրում ունեն այդ տարածքում ապրող մյուս ժողովուրդների մշակութային, քաղաքական, ֆինանսական, սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում: Սակայն հայերի ներկայությունը կայսրությունում նաև խոչընդոտ էր երիտթուրքերի և Մուստաֆա Քեմալի կողմնակիցների համար նրանց ազգայնամոլական-ռասիստական ծրագրերն իրականացնելու ճանապարհին: Առաջին աշխարհամարտի սկզբին սկսված հալածանքները հայերի նկատմամբ ավելի սրվեցին այս պատերազմի ընթացքում և շարունակվեցին նաև 1919-1923 թվականներին ու դրանից հետո, երբ Մուստաֆա Քեմալը ստանձնեց երերացող Օսմանյան կայսրության իշխանությունը: Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ամենամեծ հանցագործություններից է, որը դեռևս անպատիժ է մնացել: Ոչնչացվել է նաև Օսմանյան կայսրության տարածքում բնակված հույների պատմության կարևոր մասը: Սույն հոդվածը վերլուծում է Հայոց ցեղասպանության պատմությունը և ներկայիս այն դրույթները, որոնք վերաբերում են մի շարք միջազգային ակտերի՝ հատկապես ցեղասպանության հարցին սառը պատերազմից հետո և Գ. Հ. Սթանթոնի ութ փուլերին:

Author Biography

Teofanis Malkidis, Technological Institute of Eastern Macedonia and Thrace

Adjunct Ass. Professor, Technological Institute of Eastern Macedonia and Thrace (Greece) (malkidis@gmail.com)

Published
2018-03-06