О некоторых группах неполивной (простой) средневековой керамики периода развитого средневековья по материалам раскопок Тигранакерта в Арцахе

  • Татьяна Варданесова ЕГУ; Институт арменоведческих исследований ЕГУ

Abstract

IX-XIII դդ. Արցախում գտնվող Տիգրանակերտ քաղաքի պեղումներից հայտնաբերվել է մեծաքանակ խեցեղեն: Ավանդաբար, սկսած IX դ., միջնադարյան խեցեղենը ըստ իր տեխնիկական և տեխնոլոգիական բնութագրումների՝ բաժանվում է երկու՝ հասարակ և ջնարակապատ խմբերի, որտեղ վերջինս ծավալի փոքր մասն է կազմում: Ըստ կիրառման ոլորտի՝ խեցեղենը բաժանվում է հետևյալ կատեգորիաների՝ տարա, որոնք տարբեր չափերի կարասներ են, խոհանոցային, որը բաղկացած է կաթսաներից, կաթի անոթներից, ձիթաճրագներից, տարբեր կճուճներից և սեղանի սպասք՝ կուժեր, քրեղաններ, աղամաններ, թասեր, հատուկ կավանոթներ, որոնց թվում են խուփերը, ճրագամանները, ձվաձև անոթները: Հեղինակը քննում է միջնադարյան Տիգրանակերտի IX-XIII դդ. հասարակ խոհանոցային խեցեղենը: Պեղումներից հայտնաբերվել են 4 միջին և 2 փոքր չափսերի կարասներ, որոնք առնչվում են զարգացած միջնադարի ժամանակահատվածին, ինչպես նաև՝ բազմաթիվ բեկորներ և մի քանի ամբողջական կաթսաներ և կճուճներ: Անոթների օրինակների ծագումնաբանության, ինչպես նաև պեղումների շերտագրության տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել միջնադարյան խեցեղենի այդ ձևերի զարգացման ընդհանուր միտվածությունը և որոշել դրա արտադրության ժամանակաշրջանը:

Author Biography

Татьяна Варданесова, ЕГУ; Институт арменоведческих исследований ЕГУ

Доцент кафедры археологии и этнографии ЕГУ, старший научный сотрудник лаборатории археологических исследований Института арменоведческих исследований ЕГУ, кандидат исторических наук (tatyana.vrdanesova@ysu.am)

Published
2017-06-02