Иван Лазаревич Лазарев в истории русско-армянских отношений

  • Сергей Саядов РРОО «Нахичеванская-наДону армянская община»
Keywords: Иван Лазаревич Лазарев, история русско-армянских отношений XVIII в., история армянских поселений в России, восточное направление внешней политики России, предпринимательская, благотворительная, культурно-просветительская деятельность Лазаревых в России

Abstract

Հոդվածում քննարկվում է Ի. Լ. Լազարևի դերը XVIII դարի ռուս-հայկական հարաբերություններում, ցույց է տրվում նրա՝ իբրև պետական և հասարակական գործչի, հայկական ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից մեկի կայացման գործընթացը, ինչպես նաև Ռուսաստանի հայկական համայնքում ծավալած գործունեությունը: Նա և արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկը ցարական կառավարության ներկայացուցիչների հետ քննարկում էին հայկական պետության վերականգնման նախագծերը: Ի. Լ. Լազարևը մասնակցել է Կովկասում Ռուսաստանի քաղաքականության մշակմանը, Ղրիմից Դոն հայերի տեղահանության կազմակերպմանը: Նրա ջանքերի շնորհիվ իշխանություններն օգնում էին տեղահանվածներին, այդ թվում նրանց ազատում հարկերից: Լինելով ժամանակի ամենահարուստ ձեռնարկատերերից մեկը՝ Ի. Լ. Լազարևը Մոսկվայում, ՍանկտՊետերբուրգում և Ռուսաստանի հայկական բնակավայրերում իր միջոցներով կառուցել է եկեղեցիներ, դպրոցներ ու տպարաններ: Նա պատմության մեջ մտել է իբրև արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հիմնադիր, որը մեծ դեր է կատարել հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին ճանաչում տալու, ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում:

Author Biography

Сергей Саядов, РРОО «Нахичеванская-наДону армянская община»

Исполнительный директор РРОО «Нахичеванская-наДону армянская община», кандидат исторических наук, действительный член Международной академии экологии и безопасности жизнедеятельности (ssayadov@hayazg.info)

Published
2016-12-26