Armenian Kingdom of Cilicia and Religious Knightly Brotherhoods with Western Recruitment

  • Marie-Anna Shevalier Մոնպելյե 3 համալսարան
Keywords: ordres religieux-militaires, templiers, hospitaliers, teutoniques, royaume arménien de Cilicie, relations diplomatiques, politique intérieure, défense, spiritualité, chevalerie, confraternité, commanderies

Abstract

Կրոնաասպետական երեք՝ հիվանդախնամների, տաճարականների և տևտոնականների հիմնական միաբանությունները Կիլիկյան Հայաստանում մեկը մյուսի ետևից արմատներ ձգեցին XII-XIII դարերում, սակայն միմյանցից խիստ տարբեր հանգամանքներում: Եթե տաճարականներին պարտադրեցին այդտեղ հաստատվել, ապա հիվանդախնամների և տևտոնականների մուտքը երկար տևեց՝ հիմնականում Կիլիկյան Հայաստանի առաջին թագավոր Լևոն I-ի ցանկությամբ:

Տաճարականների հետ, որոնք XII դարի երկրորդ կեսին այնուամենայնիվ ռազմական և դիվանագիտական աջակցություն էին ցուցաբերել ռուբինյան տիրակալներին, առաջին իրական խզումը տեղի ունեցավ Անտիոքի ժառանգությանն առնչվող վիճարկման ժամանակ, որի ընթացքում Լևոն թագավորը սատարեց իր եղբոր աղջկա որդու` Ռայմոնդ-Ռուբենի իրավունքները: Տաճարականներն ընտրեցին նրա հակառակորդի` Տրիպոլիի կոմսի խմբավորումը՝ հատկապես Բաղրայի ամրոցի տնօրինության հարցում անհամաձայնության պատճառով: Մյուս միաբանությունները գերադասեցին աջակցել Կիլիկյան Հայաստանի թագավորի եղբոր աղջկա որդուն, քանի որ գտնում էին, որ նրա թեկնածությունն ավելի օրինական է, և ըստ այդմ` մեծահոգաբար փոխհատուցում ստացան: Այս առճակատման ավարտին հայկական գահակալների հարաբերությունները տաճարականների հետ մասամբ «կարգավորվեցին», սակայն հիվանդախնամները, որոնք Լևոնի վախճանից հետո ջանացին օգնել Հայաստանի գահի բազմաթիվ հավակնորդների, հայտնվեցին դժվարին կացության մեջ` ի դեմս խնամակալ Կոստանտինի փառասիրությունների, որը ցանկանում էր ամեն գնով գահին բազմեցնել իր հարազատ որդուն` ապագա Հեթում I-ին:

Յուրաքանչյուր միաբանություն իր գոյության ամբողջ ընթացքում հայկական պետությունում իրականացնում էր իր սեփական քաղաքականությունը: Չնայած ներքին հակասություններին և նույնիսկ հակամարտություններին, հայ գահակալների և կրոնաասպետական միաբանությունների միջև հաստատվեց իրական համերաշխություն՝ ի դեմս ընդհանուր թշնամու:

Author Biography

Marie-Anna Shevalier, Մոնպելյե 3 համալսարան

Professor of Medieval History at the University of Montpellier 3, Coordinator of International Cooperation with YSU (chevalier_marieanna@yahoo.fr)

Published
2016-12-26