К вопросу о раннесредневековой керамике из раскопок города Тигранакерта в Арцахе

  • Татьяна Варданесова Институт арменоведческих исследований ЕГУ

Abstract

2006 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը Հ․ Պետրոսյանի գլխավորությամբ հնագիտական կանոնավոր պեղումներ է անցկացնում Արցախի Տիգրանակերտ հնագույն քաղաքում՝ կառուցված Տիգրան Մեծի կողմից (95-55 մ. թ. ա.): Պեղումներից հայտնաբերվել է զգալի քանակությամբ հնագիտական նյութ, որի մեծ մասը պարզ և ջնարակված խեցեղեն է։ Հոդվածում ուսումնասիրվում են հարցեր, որոնք վերաբերում են քաղաքի տարածքում իրականացված պեղումների շերտագրությանը և III-VIII դդ. խեցեղենի խմբի տոպոլոգիական-ձևաբանական կառուցվածքին: Հարկ է նշել, որ III-VIII դդ. խեցեղենի խումբը բաժանված է երկու ժամանակագրական խմբերի՝ (1) խեցեղեն՝ ուշ անտիկ խեցեղենի նշաններով (III-IV դդ.), և (2) վաղ միջնադարի խեցեղեն (V-VIII դդ.)։ Երկու ենթախմբերը ներկայացված են պեղումների շերտագրության և այլ հնագիտական վայրերի հայտնի նյութերի հետ համեմատությամբ։ Դատելով արտեֆակտերից՝ կարելի է ենթադրել, որ քաղաքի տնտեսական կյանքը հիմնադրման պահից դարեր շարունակ չի ընդհատվել՝ ընդգրկելով մ. թ. ա. I-ից մինչև XIII դարի սկիզբն ընկած ժամանակահատվածը

Author Biography

Татьяна Варданесова, Институт арменоведческих исследований ЕГУ

Старший научный сотрудник лаборатории археологических исследований, кандидат исторических наук (vartanesova@yahoo.com)

Published
2016-06-05