Население Нагорного Карабаха за 100 лет (1823-1923 гг.)

  • Гамлет Саркисян Институт археологии и этнографии НАН Армении
Keywords: Нагорный Карабах, Закавказье, Шуши, население, этнический состав, тюркоязычные этнические группы, провинция, учет, прирост населения, расселение населения, динамика численности, миграция

Abstract

Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ կազմի շարժընթացը ներկայացվել է 100-ամյա ժամանակահատվածում: Քանի որ Ղարաբաղի տարածքը բազմիցս ենթարկվել է վարչական փոփոխությունների, ուստի նպատակահարմար է ժողովրդագրական զարգացումները դիտարկել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում:

1823 թ. ԼՂԻՄ-ի սահմաններում ապրում էր շուրջ 36,5 հազ. մարդ, որից հայ՝ 30,8 հազ. կամ 84,6%, թաթար (թյուրքալեզու էթնիկ խմբեր)՝ 5,4 հազ. կամ 14,7%, քրդեր՝ 0,7%: Հայերը կազմել են գյուղական բնակչության 97,5%-ը, իսկ քաղաքայինի (Շուշի)՝ 41%-ը: Տասը տարի անց (1832-1833 թթ.) հաշվառումները ցույց տվեցին, որ չնայած բնակչությունը նվազել էր 1,4 անգամ, սակայն էթնիկ կազմի հարաբերական ցուցանիշները գրեթե նույնն էին մնացել:

Ըստ 1886 թ. «Ընտանեկան ցուցակների»՝ Լեռնային Ղարաբաղում ապրում էր 116,8 հազ. մարդ, որից հայեր էին 84,8%-ը, թաթարներ՝ 14,9%-ը: 1823 թ. համեմատությամբ բնակչությունն աճել է 3,2 անգամ կամ 68,7%-ով, ընդ որում՝ հայերը և թյուրքալեզու էթնիկ խմբերը հավասար աճ են ունեցել: Գյուղական բնակչության (77%) մեջ դարձյալ բարձր էր հայերի բաժինը` 93,2%: Շուշի քաղաքի բնակչության թիվն ավելացել էր 2,3 հազարով, քաղաքի բնակչության 56,6%-ը հայեր էին:

1897 թ. Համառուսաստանյան առաջին մարդահամարի արդյունքները ցույց տվեցին, որ խնդրո առարկա տարածքում ապրում էր 128,6 հազ. մարդ, որից հայ՝ 106,3 հազ., թաթար՝ 20,4 հազ., ռուս՝ 1,5 հազ. և այլ էթնիկ խմբեր՝ 300 մարդ: Գյուղաբնակ էր բնակչության 79,8%-ը, իսկ Շուշիում դարձյալ գերակշռող էին հայերը:

1897 թ. մարդահամարի և 1914 թ հաշվառումների արդյունքների համեմատությունը ցույց է տալիս, որ Ղարաբաղի բնակչությունն աճել էր 1,3 անգամ, գյուղականը` 1,2, իսկ քաղաքայինը՝ 1,6 անգամ: 1914 թ. Շուշին ուներ 42,1 հազ. բնակիչ, այն Հարավային Կովկասի խոշոր քաղաքներից էր: 1897-1923 թթ. տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ Ղարաբաղի բնակչության թիվն աճել էր 1,2 անգամ կամ 18,5%-ով, հայերի թիվն ավելացել էր 1,4 անգամ: Շուշի քաղաքի բնակչության թիվը նվազել էր 3,7 անգամ կամ 73,2%-ով:

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի բնակչության թվի և էթնիկ կազմի հարյուրամյա շարժընթացը ցույց է տալիս, որ ամբողջ բնակչությունն ավելացել էր 4,3, իսկ հայ բնակչությունը` 4,8 անգամ:

Author Biography

Гамлет Саркисян, Институт археологии и этнографии НАН Армении

Старший научный сотрудник, кандидат исторических наук (hsargsyan46@mail.ru)

Published
2016-06-05