The Impact of the Armenian Genocide on the Formation of National Statehood and Political Identity

  • Ashot Alexanyan YSU
Keywords: Armenian Genocide, pre-genocide, post-genocide, national statehood, Armenian statehood heritage, political identity, civiliarchic elite, civilization, civic culture, Armenian diaspora, Armenian civiliarchy

Abstract

Հոդվածում քաղաքական հայագիտության մեթոդաբանության տեսանկյունից դիտարկված են ազգային պետականության և քաղաքացիական ինքնության վրա հայոց ցեղասպանության ազդեցության հիմնահարցերը:

Ցեղասպանությունը հայկական քաղաքացիավարությունը բաժանեց երեք մասի՝ մինչև ցեղասպանությունը, ցեղասպանության իրագործումը և հետցեղասպանություն: Մեծ եղեռնը կործանարար ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի անկախ պետականության հետագա ամրապնդման, քաղաքացիավարական ինտեգրման և ազգային ինքնության ձևավորման վրա: Հայաստանի Առաջին Հանրապետության պետականության կայացման և պահպանման դժվարությունները հնարավորություն չտվեցին քաղաքական ընտրանուն հետևողականորեն պաշտպանելու հայ ժողովրդի օրինական շահերը: Չնայած այն հանգամանքին, որ Հայկական ԽՍՀ-ում սահմանափակված էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը, այնուամենայնիվ, սկսած խորհրդային ժամանակաշրջանից, Մեծ եղեռնի հիմնախնդիրները դարձան պատմագիտական, արվեստաբանական, գրականագիտական, մշակութաբանական և մարդաբանական վերլուծությունների առարկա: Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության հռչակմամբ միջպետական մակարդակում սկսվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրավաքաղաքական գործընթացը: Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ մինչև օրս շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որի պատճառով XXI դարում հայկական քաղաքացիավարությունն ու ազգային ինքնությունը կրկին հայտնվել են պանթուրքիզմի դեմ պայքարում:

Author Biography

Ashot Alexanyan, YSU

PhD in Politology, Associate Professor of the Chair of the History of the Political Sience and Theory (ashalex@ysu.am)

Published
2016-06-05