Диахроническая типология фонем Է в древнвармянском и Ѣ в старославянском языках

  • Вардан Петросян ЕГУ
Keywords: древнеармянский, старославянский, вокалическое и дифтонгическое происхождение է/Ѣ, фонемная и фонетическая значимость է/Ѣ, диахроническая типология изменений, разговорная основа литературного старославянского языка

Abstract

Հին հայերենի է և հին սլավոներենի ѣ տառերով նշանակված հնչույթների հնչյունական արժեքների և դրանց կրած փոփոխությունների միջև կան տիպաբանական որոշակի ընդհանրություններ: Այն է. 1) երկու լեզուներում էլ այդ հնչույթներն ունեցել են երկբնույթ ծագում՝ պարզ ձայնավորական և երկբարբառային: Ձայնավորական ծագման է1/ѣ1-ը սերում են հ.-ե. երկար *ē-ից, իսկ երկբարբառային ծագման է2/ѣ2-ը՝ հ.-ե. *oi, *ai, *ei երկբարբառներից. 2) երկու լեզուներում էլ գործածության բարձր հաճախականություն ունեն է2/ѣ2-ը. 3) երկու լեզուներում էլ է/ѣ-ն համեմատաբար քիչ է հանդիպում բառասկզբի դիրքում և, ընդհակառակը, հաճախակի է հանդիպում բառամիջում և բառավերջում: Բառասկզբի դիրքում («վանկասկզբում») խիստ սահմանափակ է հատկապես ѣ-ի կիրառությունը. 4) և՛ հայագիտության, և՛ սլավոնագիտության մեջ այդ հնչույթների հնչյունական բնույթի հարցը ստացել է տարբեր մեկնաբանություններ՝ պարզ ձայնավոր, երկբարբառ, երկբարբառակերպ. մեր կարծիքով, նախքան այդ լեզուների գրի առնվելը նշված հնչույթներն առավելապես ունեցել են երկբարբառային բնույթ, սակայն գրի առնվելու նախօրյակին նրանք արդեն վերածվել էին երկար ձայնավորների, որոնք էլ ավելի ուշ վերածվել են համապատասխան կարճերի. զարգացումների այդպիսի ընթացքի մասին են վկայում ինչպես հերթագայական դրսևորումները համապատասխան լեզուներում, այնպես էլ տիպաբանական զուգահեռները ցեղակից այլ լեզուների հետ. 5) հին հայերենում՝ V դարի սկզբներին, է-ի հնչյունական արժեքն էր [ē]. հին սլավոներենի ѣ-ն սլավոնական տարբեր լեզվախմբերում՝ հարավային, հյուսիսային և արևմտյան, ունեցել է հնչյունական տարբեր զարգացումներ. մասնավորապես՝ արևելասլավոնական լեզուներից ռուսերենի որոշ բարբառներում այն վերածվել է [ē]-ի:

Author Biography

Вардан Петросян, ЕГУ

Заведующий кафедрой общего языкознания, кандидат филологических наук, доцент (vpetrosyan @yahoo.com)

Published
2016-03-09